Ôîðóì » ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ՊՈԵԶԻԱ,ՍՐԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ... » POEZIA. » Îòâåòèòü

POEZIA.

Axchik: ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՎ ԻՄ ՄԻՋԵՎ Օգնի՜ր ինձ, Մարիա´մ, Անաղարտ մնամ Ա´յն ճահճանման աղտ-աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում: Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ: Օգնի՜ր ինձ, Մարիա´մ, Եվ ասեմ` ինչո´վ. Բարեխոս եղիր ի´մ և ի՜մ միջև, Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ: Ես խռովել եմ նաև աշխարհից. Ե´կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ, Թե չէ ես այսպես ապրել չեմ կարող: Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին Լիացա´ծ, ժպտո´ւն ու գո՜հ աչքերով` Հաղթելով և´ քաղց, և´ պապակ փափագ: Ուզում եմ ապրել անչար ու բարի` Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես... Մի բու թառել է իմ զույգ աչքերին. Թռցրո´ւ նրան: Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել. Կորցրո´ւ այդ ձուն: Ճանճեր են նստած ինձ վրա Այնպե´ս, Ինչպես քունջութը` կաթնահունց հացին: Ճանճը քունջո´ւթ չէ. Հացս չի՜ ուտվում: Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև, Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով: Խաշխաշ չե՜մ ուզում. Կակա´չ դարձրու: Ասում են, իբր, կապույտի վրա Չեն նստում ճանճեր: Լսո՞ւմ ես, Մարիա´մ, Ինձ ներս ու դրսից կապույտ հագցրու...

Îòâåòîâ - 13

Axchik: Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում: Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի~ն... Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա~ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենց կլորակ սանրով Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում . Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի Նմանությունը հեռու – մոտավոր ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն ասես թթվում Եվ ստիպում է ռունգներով զգալ, որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ, Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու Խնդիր չես կազմի,ո՛չ էլ կլուծես ,- Մի՛շտ ,ամեն անգամ պաշարում է քեզ Նույն զգացումը 'անճեղք ու անդուռ, Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո, Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկին, Քանզի կա մթին մի կախյալություն Ջղի և արյան ,հոգու ու կրքի . Քանզի նշանը հանման – գումարման Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բա~խտն է մեզ ընտրում ... Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի~ն ...

Axchik: Յովհաննէս Շիրազ (1) Երազիս մեջ դուռը զարկին - Ո՞վ է ասի ներսից ես, Դրսից ինչ որ պառավ մի կին Ասաց «Մատաղ լինեմ քեզ»... Մի կտոր հաց ողորմա ինձ, Աղքատ կին եմ, որբ, անտեր, Ու ես իսկույն դուռը բացի՝ Հրաշք... մեռած մայրիկս էր: Սարսափեցի, բայց գիրկն ընկա, Մայրս ասաց, «ես եմ, ես, Քեզ փորձելու համար եկա, Հո չի՜ փոխել կյանքը քեզ: Մուրացկանի տեսքով եկա, Որ աշխարհն էլ իմանա Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս, Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»

Axchik: Երազիս մեջ հորս տեսա՝ Մորս նման հայտնվեց, Խինդ ու վախով գիրկը հասա, Շիրիմից ելավ ինձ գրկեց: Հեկեկացինք դառն ու անուշ, Հայրս նայեց իր չորս դին, Արագածին նայեց քնքուշ, Ասաց՝ կապրի իմ որդին... Բայց երբ նայեց Արարատին՝ Ինձ խեթ նայեց հայրս ծեր, - Էլ ինչո՞վ ես դու իմ որդին, Երբ կիսատ է տունը մեր: Վշտից նորից մեռավ հայրս, Ասաց՝ «որդիս, թէ կուզես Հողը թեթև լինի վրաս' Տունս կիսատ չթողնես...»


Axchik: Oվկիանոսները ելնում են ափից Եվ պատառոտում իրենց անխնա... Խելագարվել է կյանքը տագնապից, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խաղաղ օրերը գնում են ձեռից, Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա: Խելագարվել է աշխարհն իմ խելքից , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա Խելագարվել են ցորեն ու բողբոջ, Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա, Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Աչքերը չռել իմ հոգու վրա... Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա: Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց, Խելագարվածներ մոտիկ ու հեռու: Բայց կյանքս անցավ......Եվ հազար ափսոս, Որ հնար չունեմ խելագարվելու: Համո Սահյան

Axchik: http://www.youtube.com/watch?v=NuG6o7t1PXE&feature=related

FASHIONGIRL: apri Axchik@!!! shat lav topik e ev hianali stexcagorcutyunner!

Axchik: http://www.youtube.com/watch?v=bmC5NHtXEzk&feature=related INCH dajhan en tarinere.

otar amaji champekic: Vaaaj Axchik jan shat apres kardalov es votanavornere ham hishoxutjunner artnacan ham el hogis lcvec poezian im tujl koxmn e

LILIA: OTAR JAN ES NIKERD XARNECIR PRIVICHKA

Axchik: otar amaji champekic ïèøåò: Vaaaj Axchik jan shat apres Ba im hogin vonc lcvec ko jerm xoskeric.

Axchik: Մոր ձեռքերը Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը` Ի՜նչ նազանքով, Երազանքո՜վ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ, Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը` Որդին կռվից դառնա տունը: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը` ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած... Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը... Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը` Նուրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը: ...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնաց, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող ա'յս ձեռքերը` Թող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես խա՜ս ձեռքերը...

Axchik: Լավագույնը Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ, Փակ աչքերովն է: Իսկ լավագույնը երազանքների` Բաց աչքերովը: Լավագույն երգը Բաց պատուհանից – հեռվից լսածն է: Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է: Լավագույն ազգը այն է, երևի , Որ չի կամանեում հսկա կայսրություն: Լավագույն հավատն այն է, որ երբեք Չի դառնում կրոն: Լավագույն դիմակն այն է, անակասկած, Որ կոչվում է դեմք: Լավագույն դերը` Վատ խաղացվածը: Լավագույն սերը ` Կիսա~տ թողածը: Լավագույն տանջված ու տառապածը Վարդն է<երգերու>: Լավագույն կապիկն աշխարհում <Էլի~> Մարդն է երևի: Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի> Ներեցեք... ես եմ...

Naro: Իրիկուն է, քույր,— աչքերդ փակի՛ր, Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։ Թարթիչներդ թող չթարթեն միգում, Միգամած ու խոր աչքերդ փակիր։ Կոպերիդ տակ թող երազս թաղեմ, Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՜ր… Չարենց



ïîëíàÿ âåðñèÿ ñòðàíèöû