Форум » ԺԱՄԱՆՑ,ՀԱՆԳԻՍՏ,ՍՊՈՐՏ » Եթե վաղը չլինի » Ответить

Եթե վաղը չլինի

Axchik: Ոչ ոք այս աշխարհում չգիտի, թե ինչ կպատահի իր հետ վաղը, կամ արդյոք կլինի այդ վաղը: Ինչ եք կարծում, ինչ կուզենայիք անել հենց այսօր, որ դեռ չեք արել եվ ճիշտ չի ապրել այսօրն այնպես, կարծես վերջին օրդ լինի, այսինքն հենց այսօր անել կամ ասել այն, որ չգիտեմ ինչու հետաձգում ես վաղվան? Վերջերս մի ֆիլմ դիտեցի, որտեղ երկու կին, որ անվերջ պայքարում էին մի տղամարդու համար եվ թշնամիներ էին, աղետի պահին մոռացան ամեն մի վիրավորանք ու թշնամանք եվ իրար գրկած փորձում էին փրկվել: Ուրեմն դուրս է գալիս, որ մարդը պիտի սպասի աղետի կամ նման մի բանի, որ հասկանա, որ կյանքի եվ մահվան դիմաց ամեն տեսակի վիրավորանք չնչին բան է, եվ ավելի կարեվոր է հենց այսօր ապրել այն բանի գիտակցմամբ, որ կյանքը մեկ անգամ է, եվ վաղվա օրը ընդամենը մեզ հնարավորություն է տալիս ուղղելու մեր կատարած սխալները: Եվ ինչու այսօր վեր չկանգնել սեփական փառասիրությունից եվ ասել բառեր, սիրո, զղջման, որպեսզի ավելի հեշտ լինի ապրելը? Ուրեմն ինչ կուզենայիք անել ու ասել հենց այսօր, որ դեռ չեք արել? Ուզում եմ այստեղ տեղադրել կոլումբիացի նովելիստ Գաբրիել Մարկեսի հրաժեշտի նամակը, որ գրել է մեռնելուց արաջ: /Թարգմանել եմ ռուսերենից, ներկայացնում եմ համառոտ/ Եթե աստված մի վայրկյան կարողանար մոռանալ իմ չնչին էությունը եվ ինձ մի կտոր կյանք նվիրեր, այդ ժամանակ ես չէի խոսի այն, ինչ մտածում եմ, այլ անպայման կմտածեի, թե ինչ եմ խոսում: Ես իրերը կգնահատեի ոչ նրա համար, թե որքան արժեն դրանք, այլ նրա համար, թե որքան դրանք նշանակություն ունեն: Ես քիչ կքնեի, շատ կերազեի, վայելելով ամեն մի րոպեն, քանի որ , երբ մենք փակում ենք մեր աչքերը, մենք կորցնում ենք 60 վայրկյան մեր կյանքից: Ես կքայլեի, երբ մնացածները կանգնած լինեին, չէի քնի, երբ մնացածները քնած լինեին: Ես կլսեի, երբ ուրիշները խոսեին եվ ոնց կվայելեի շոկոլադե պաղպաղակի հրաշալի համը: Եթե աստված ինձ պարգեվեր եվս կյանքի մի ակնթարթ, ես համեստ կհագնվեի, կպարկեի արեվի տակ, արեվի շողերին տալով ոչ միայն մարմինս, այլ նաեվ հոգիս: Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես բոլոր իմ ատելությունները կգրեի սառույցի վրա եվ կսպասեի արեվի դուրս գալուն: Ես արցունքներով կջրեի վարդերը, որ կարողանայի զգալ նրանց փշերի ցավը եվ վառ համբույրը նրանց թերթերի: Աստված, եթե ինձ մնար մի կտոր կյանք, ես չեի կորցնի մի օր, որ մարդկանց չասեի, որ ես սիրում եմ նրանց: Ինձ համար թանկ բոլոր մարդկանց կհավատացնեի, որ սիրում եմ նրանց եվ կապրեի սիրուն սիրահարված: .... Ես կյանքում շատ բան սովորեցի ձեզանից մարդիկ եվ հասկացա, որ մարդն իրավունք ունի վերեվից նայելու ուրիշին միայն այն դեպքում, երբ օգնում է նրան բարձրանալ: .... Միշտ արա այն, ինչ զգում ես, եվ արա այն, ինչ մտածում ես: Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ քեզ տեսնելու քնած ժամանակ, ես ամուր կգրկեի քեզ եվ աստծուն կաղոթեի, որ նա ինձ դարձնի քո պահապան հրեշտակը: Եթե ես վերջին անգամ իմանայի, որ քո դռներից դուրս գալը վերջին անգամ եմ տեսնում, ես կգրկեի, կհամբուրեի քեզ ետ կկանչեի , որ ավելին տայի քեզ: Եթե իմանայի, որ վերջին անգամ եմ լսում քո ձայնը, ես կձայնագրեի այն, որ անվերջ լսեի այն: .... Այսօր, հնարավոր է, վերջին օրն է, երբ դու տեսնում ես նրանց, ում սիրում ես: Դրա համար, մի սպասիր ինչ-որ բանի, այլ այն արա այսօր, քանի որ, եթե վաղը էլ երբեք չգա, դու կզղջաս նրա համար, որ քեզ չգտնվեց ժամանակ մի ժպիտի, մի համբույրի, մի գրկախառնման համար, օգնիր քեզ հարազատ մարդկանց, եվ շշնջա նրանց ականջին, թե ինչքան են նրանք քեզ պետք , սիրիր նրանց եվ վերաբերվիր նրանց քնքշությամբ, ժամանակ գտիր նրանց ասելու' զղջում եմ, ներիր, խնդրում եմ, շնորհակալություն եվ այն մյուս բառերը սիրո, որոնք դու գիտես: Ոչ ոք չի հիշի քեզ քո մտքերի համար, բայց քո բառերը կհիշեն: Խնդրիր աստծուց իմաստություն եվ ուժ, որ նրանց ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչքան կարեվոր են նրանք քեզ համար, եթե այսօր չասես դրա մասին, վաղը կլինի այնպիսին, ինչպիսին երեկ էր: Եվ եթե երբեք չասես դրանք, ոչ մի բան արժեք չի ունենա: Իրականացրու քո երազանքը, այս ակնթարթն անցավ:

Ответов - 10

FASHIONGIRL: Axchik пишет: Իրականացրու քո երազանքը, այս ակնթարթն անցավ: Отар джан вор болор@ ес скзбунков араджнордвен,болорн ел ерджаник клинен,кани вор киракананан еразанкнер@,вороветев ерб мард ми бан шата узум,анпаиман хаснума ира узацин!!!!!!!!!!!!!!!!

otaruhi: FASHIONGIRL пишет: Отар джан вор болор@ ес скзбунков араджнордвен Otar jaaaaaaaaaaaaaaan?????????????????????

FASHIONGIRL: otaruhi пишет: Otar jaaaaaaaaaaaaaaan Otar u Axchik janeeeeeeeeeeeeeeeeeer!!!


Axchik: FASHIONGIRL пишет: Отар джан вор болор@ ес скзбунков араджнордвен,болорн ел ерджаник клинен, Եթե միայն կարողանան առաջնորդվել: Իզուր չի, որ ամբողջ կյանքը սխալ ապրելով նովելիստը միայն իր կյանքի մայրամուտին էր հասկացել կյանքի իմաստությունը, բայց ավաղ արդեն շատ ուշացած:

LILIA: Axchik пишет: Ես կյանքում շատ բան սովորեցի ձեզանից մարդիկ եվ հասկացա, որ մարդն իրավունք ունի վերեվից նայելու ուրիշին միայն այն դեպքում, երբ օգնում է նրան բարձրանալ LAVER ASVAC Axchik JAN HIANALI ,,,,,GITES ES INCH SOVORUTYUN UNEM,AMEN INCH VRAZUMEM ,,,ETE TRVACA ASENQ 4-5 GORC KAROXA SAX XARNEM U IRAR HET ANEM,AYL VOCH HERTAKANUTYAMB,,,ASHXATUMEM IM VRA VOR TENC CHLINEM,QANI VR HETO SHATEM NERVAYNAUM,,,,MANAVAND VOR ASENQ MI CRAGIR DZERQS E @NKNUM U ES VOCH MI BAN CHEM HASKANUM ENQAN KPORPREM MINCHEV DZEV@ GTNEM AHHAVOR HOGNUMEM,BAYC HETO GOHEM MNUM IM STACAC ARDYUNQIC

Axchik: Aysinkn npatakaslac es, dzgtum es aveli shat ban imanal, vat hatkutyun chi, inchu es nexvum? Minchev chporpres, vochinch ches sovori, mardkayin haraberutyunnern el en aydpes, minchev chporpres, ches jhanachi mardkanc, menak harcn ayn e, vor ko paragayum, du verjhnakan ardyunkic goh es mnum, isk mardkayin haraerutyunneri mej shat porpreluc hazvadep e patahum, vor ardyunkic goh en mnum, aveli shut jhakatov hakvum en dare irakanutyane u kotrvum en srter.

LILIA: ETE VAX@ CHLINER....................... AYSOR ES MI BAN KUZENAI VOR LINER,,,AYNEL HNARAVOR CHI

Naro: Anhnarin ban chka, ujhex cankutyan depkum, ete kezanica kaxvac, isk ete urishneric, da urish ban.

HAYUL: INCH HETAQRQIR ER GRVAC..ENQAN KLANVAC EM KARDACEL....APRES AXJIK....MTACELU TEMA TVECIR..... ETE VAX@ CHLINI...ISKAPES AYSOR, HENC AYS PAHIN ARDEN SHAT SHAT BAN UNEM ANELU....

LILIA: HAYUL jan axchik@ u naron===mer narinna



полная версия страницы