Ôîðóì » ՍԵՐ... » Sirayin banastexcutyunner... » Îòâåòèòü

Sirayin banastexcutyunner...

FASHIONGIRL: Topik@ indznic parunakutyun@ dzeznic!!!

Îòâåòîâ - 195, ñòð: 1 2 3 4 5 All

LILIA: FASHIONGIRL ïèøåò: Topik@ indznic parunakutyun@ dzeznic!!! NV JAN ESTEX MER NARINI TEXNA,NA LAV BANASTEXCUTYUNNER GITER,,,,,CHNAYAC TESNUMEM AXCHIKNEL VOCHINCH SER UNI

Axchik: Lilia, shat es hishum Narinin, aveli lav chi kanches aystex? Es irok shat em sirum banastexcutyunner, azat linem, ktexadrem.

LILIA: Axchik JAN BA VOR MEK-MEK NELLI TEX@ UZUMEM GREM NAR JAN JNJUM HETO UXUMEM,,, Axchik ïèøåò: Lilia, shat es hishum Narinin, aveli lav chi kanches aystex? KKANCHEM ANPAYMAN HENC MSN MIACNI,EREVI GORCER SHAT UNI ,CHKA,,,BAYC HENC GA TALU EM,,U KTESNES TE INCHQAN LAV AXCHIK E


Axchik: Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ: Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում: Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ: Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող: Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ:

Axchik: Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր... Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վրա կա մի վարագույր,— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չգիտեմ...

Axchik: Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ. Քեզ երբեք սիրտըս չի մոռանա, Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ... Տարիներ, տարիներ կսահեն, Կմեռնեն երազները բոլոր — Քո պատկերը անեղծ կպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր։ Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ — Սև օրեր ես դեռ շա՜տ կտեսնեմ. Անունդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

LILIA: Axchik JAN APRES ,,,

Axchik: Երբ կհոգնես, կգազազես աշխարհից՝ Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.— Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել՝ Չի կամենալ նա վերստին քեզ տանջել: Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին, Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին: Եթե հեռվում ճակատագիրն անհոգի Սիրտդ մատնե անկարեկից տանջանքի, 0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կցավի Անմխիթար մորմոքումից քո ցավի...

Axchik: Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը հեզ... Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղնաշող Արդյոք կապրե՞ս... Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ... Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող. Արդյոք կզգա՞ս...

Axchik: Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող,— Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող: Ւնձ փաթաթիր որպես ամպ՝ Մութ աչքերդ մեղմ փակիր, Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ, Անցավ կյանքս խորտակիր... Արյունոտիր շուրթերն իմ, Սիրտս խայթիր՝ ծիծաղիր. Թ՛ող աչքերս հեզ մեռնին, Կյանքս մարիր ու փախիր: Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող, — Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող...

Axchik: Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ, Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ... Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ Քո խոսքերի զանգակները զվարթաձայն. Շռւրթերդ — վարդ բոցավառված են իմ առաջ Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։ Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում, Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ, Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում, Քո խավարում — մոռացության մի ակնթարթ...

Axchik: Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում, Դու դեռ ապրում ես երազի նման. — Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն Պայծառ պատկերդ այս անապատում... Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում. Դու, երազների լուսե օրրանում՝ Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել... Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել Երազանքներում իմ նվիրական. Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...

tiko11: karoxa banastexc es axchnak?

Axchik: Srank Teryani haytni toxern en bolore, vor ancel enk dprocum. Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես, Լուսերես կցրես մառախուղն իմ հոգու, Ոոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես Միայն դու: Կփարվես մեղմորեն, կփռես,կվառես անթառամ` Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ, Կնստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան Միաձայն ու աղոտ: Սև թախիծն իմ սրտից, մութ խոհերն իմ հոգուց կգնան, Լույսիդ դեմ կցրվեն ստվերները մռայլ, Տառապանքը քեզ հետ` քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կդառնան, Կհագնեն ուրիշ փայլ: Մթագին գիշերում,աշխարհում մթամած, խավարում, Կվառենք չմեռնող,չմարող կրակը մեր հոգու, Մեր ողջույնը սիրով կնետենք և մարդկանց, և երկրին, և հեռուն, Ես ու դու:

Axchik: Մոռանալ...հեռանալ... Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրհել, չխորհել, չափսոսալ_ Հեռանա՜լ... Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշող Արդյոք կա իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող... Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ._ խավարում, ցավերում քարանալ Մեն միայն... Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրհել, չտենչալ, չկանչել, Հեռանա՜լ...

Axchik: Մռայլ գիշերն է լռում, Խավար գիշերն ամենուր Ես վառել եմ խավարում Իմ ճրագը ոսկեհուր... Ստվերները ծածանոտ Կերերան ու կհանգչեն, Կզգամ քայլը քո ծանոթ, Քո խոսքերը կհնչեն: Դու անկարծ կհայտնվես Անակնկալ դու կգաս, Քաղցր սուտով կխաբես, Կսիրես ու կգթաս: Եվ մենության այս միգում ՈՒ խավարում այս մեռած Սեր կվառես իմ հոգում, Ազատությու՜ն ու երա՜զ... Մեղմաքայլ կհեռանաս, ՈՒ կմնամ միայնակ, Նորի'ց, նորի'ց կդառանաս՝ Խորհրդավոր ու հստակ: Մութ գիշերում կնստեմ՝ Լցված սիրով խնդագին, Քո գաղտնիքը ես գիտեմ Բայց չեմ ասի ոչ ոքին... Մռայլ գիշերն է լռում, Խավար գիշերն ամենուր, Ես վառել եմ խավարում, Իմ ճրագը ոսկեհուր...

tiko11:

Axchik: ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։ Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն, Թալիսմանները՝ մեռած և անուժ, Հմայք և դյութանք անզոր են քո դեմ... — Արդյոք ո՞վ գիտե անունդ անուշ...

Axchik: ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքս թույլ է, և միտքս չնչին: Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ստվերի նման... Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում: Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր: Սակայն ուզում եմ, որ ինձ չտեսնես, Չգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս, Փախչում եմ... փախչում... և հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...

Axchik: Երեկոն փռեց իր թևերը մութ, Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.— Աչքերդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ: Լայն ստվերները ընկան անաղմուկ, Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ... Ես քեզ կպատմեմ ոսկե հեքիաթներ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ... Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ, Մոռացիր կյանքի տառապանքը մութ, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ... Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ, Ննջեցին անուշ երկինք ու երկիր. Աչքերդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Ես քեզ կպատմեմ ոսկե հեքիաթներ...

Axchik: Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով... Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...

Axchik: ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն... Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին... Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ւնչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում... Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն...

LILIA: JANNNNNNNNNNNN

Axchik: Կա խորհրդավոր մի հրապուրանք Քո շարժումների անխոս զրույցում, Ինչ-որ օձային ինքնահիացում Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք: Մի այլ երկրային երաժշտության Ելևէջների պճրանքն եմ հիշում, Քո շարժումները աղոթք են շարժում, Քո շարժումները և՛ կան, և՛ չկան... Երկրում են սնված, բայց ոչ երկրային Արբեցումներ են նոքա խոստանում, Մի այլ տանջանքի եդեմ են տանում, Մատնելով հոգիս չարքերի խաղին...

Axchik: tiko11 ïèøåò: karoxa banastexc es axchnak? Axchnake banastexc chi, ay, isk vor du minchev hima Teryani banastexcutyunnere chgiteir, da iskapes vat e.

Axchik: Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն, Փռված է լույսդ շուրջս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում: Քո հեռու երկրի ուղին չգիտեմ.— Գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հրամայել եմ, որ վրաս իշխես: Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել — Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...

Axchik: Ես կգամ ,երբ դու մենակ կմնաս Տրտում իրիկվա ստվերիների տակ, Երբ դու կթաղես տենչերդ խորտակ Եվ վհատությամբ երբ կհեռանաս... Ես կգամ, որպես մոռացված մի երգ, Հյուսված աղոթքից , սիրուց ու ծաղկից, Քո մեռած սրտում կլինի թաղիծ, Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք: Ես կգամ, երբ դու կլինես տրտում, Երբ երազներդ հավետ կմեռնեն: Ձեռքդ կբռնեմ , ցավդ կըմբռնեմ, Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում:

Axchik: Ancnenk Sevakin. Եթե ասեմ` Բոց կլինի, Եթե չասեմ` Խոց կլինի: Ինքդ ասա. Ես ի՞նչ անեմ. Բա իմ բանը Ո՞նց կլինի:

Axchik: ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ Պե՛տք չէ, սիրելի՜ս. Զո՜ւր ես երդվում: Առանց երդման էլ ես հավատում եմ, Որ հիմա օրդ մի դար է տևում, Որ փուշ կարոտը քեզ ծվատում է, Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, Որ իմ անունն ես կրկնում հաճախ, Որ աղջկական քո մաքուր բարձին Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ (Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում), Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում, Որ առանց սիրուս կյանքդ կորած է, Որ... Գիտե՛մ, ջա՜նըս. Զո՜ւր ես երդվում: Բայց գիտեմ և այն, Ինչ դո՛ւ չգիտես. Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...

Axchik: Դ ՈՒ Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում... Դ՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում... Դ՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ընտելանում, Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի... Դ՛ու՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնւմ ես ինձ ու հեռանում՝ Լքված տան պես ճեղք եմ տալիս, Ծեփս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղունի մեջ ու գերանում... Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն...

Axchik: Ես քո մասին Արդյոք ի՞նչ եմ մտածում: Ես քո մասին Ախար ի՞նչ եմ մտածում: Բայց թերևս Ամենից շատ` մտովին Կորուստներս է, Որ հաշվում եմ գտածում:

Axchik: Անծանոթուհուն Ես մտածում եմ. Կանցնի մի շաբաթ, Ու ես վերստին կտեսնեմ նրան, Ում հանդիպեցի առաջին անգամ, եվ մի երկու բառ փոխանակեցինք` Չծանոթացած: Կտեսնեմ նրան Ու կասեմ դու-ով. -Թույլ տուր տամ մի հարց, Բայց շատ եմ խնդրում, Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք: Անցել է ահա ուղիղ մի շաբաթ, Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ, Անվերջ – անդադար ժպտացել: Ինչու? Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ, Ինչ էլ ինձ ասես` Ես գոհ կմնամ, Իսկ եթե շիկնես` Առավել ևս: Իսկ եթե շիկնես` Կշարունակեմ. -Երկու փոսիկդ, Որ կա երեսիդ, Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել Հմայքի ծովով: Ես նոր հասկացա, Թե ոնց է լինում, Որ հողագնդի կլոր կողերից Ծովերը երբեք չեն թափվում ներքև, Ու չեն դատարկվում այն փոսիկները, Որ մենք կոչում ենք ծովերի հատակ... Եվ ի պատասխան ինչ էլ իմանամ, Ինչ էլ որ ասես' Ես գոհ կմնամ: Միայն... միայն թե դու չնկատես, Որ հանկարծ ես քեզ` Անծանոթուհուդ, Դիմել եմ դու-ով: Թե չնկատես` Ես այնժամ կասեմ. -Դե , անունդ ասա...

Axchik: Im amenasireli banastexcutyune. ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ Անցնում էիր: Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման: Սակայն կարճ էր հագուստը քո: Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո... Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ Ու շուլալվել քո հագուստի կոճակներին: Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ Երկարում էր քո ստվերը` հմայքիդ պես, Ու քայլում էր քեզնից առաջ` հմայքիդ պես... Եվ արթնացավ մեջս հանկարծ Ինքնաձաղկման և ամոթի Տարօրինակ մի ցանկություն. Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով` Ոչ թե անուշ մի հիացքով, Այլ մի տըտիպ, Հաճախ դառըն, Նաև կծու մի հայացքով: Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել` Բարկանալու և դատելու աստիճանի, Չարանալու և ատելու աստիճանի, Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի Հիացմունքին: Հոգով-սրտով ներողություն... Այսուհետև, ինձ հավատա, Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին. Էլ չպիտի այսուհետև Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ: Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե Սապատվել է իմ շալակին: Թող հնչի նա: Եվ անցիր դու: Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ", Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված, Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր, Եվ քեզ թաքուն ունենալուց Ջղերը մեր քիչ խաղաղվեն, Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման, Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...

Axchik: Ախ, քեզ ինչպես ասել,որ քեզ հիշում եմ դեռ, Ինչպես չասել ,որ դու դեռ թանկ ես ինձ համար , Ինչպես մեզ բաժանող արգելակը քանդել, Ինչպես չգալ քեզ մոտ ,ինչի համար? Ինչպես չասել,որ` դու, միայն դու չես թախծում, ինչպես ասել,որ ես ծնվել եմ քեզ համար , Ինչպես չասել ,որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, Սակայն ինչպես ասել , ինչի համար? Չէ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… Հիմա ինչու ցավել անցած երջանկությամբ, Եվ չցավել, ինչու, ինչի համար? Ինչպես , ինչպես ասել ` նորից արի, արի, Ինչպես չասել,որ ես ապրում եմ քեզ համար: Գեթ չխոստովանել ցավը մեր սրտերի, Խոստովանել , ինչու, ինչի համար?…

Axchik: ՄԱՔՍԱՆԵՆԳՈՐԵՆ Դու լսում ես ինձ այնպես սիրալիր, Բայց նաև այնպես-֊այնպես անտարբեր, Ինչպես լսում են աղմուկն անձրևի։ Խոսքերս ցածր են՝ աղոթքի նման, Խոսքերս բարձր են՝ աղոթքի նման, Որ չի հասնում տեղ Ու չի կատարվում։ Շաղված աչքերիդ ժպիտի վրա Գնում-գալիս է քնած մի աստված, Շուրթերիդ երկու մեծ փակագծում՛ Մի մեծ առեղծված, որ լուծում չունի.,. Իսկ ես խոսում եմ, խոսում եմ, խոսում, Բայց հիմա ես Էլ... ե՛ս ինձ չեմ լսում. Աչքերիդ շաղված ժպիտի վրա Արթնացնում եմ մի քնած աստծու, Շուրթերիդ երկու մեծ փակագծում Մի հին առեղծված առանց քեզ լուծում։ Իսկ դու՝ անտեղյակ, ժպտում ես կրկին Սիրալիր այնպես, Բայց և... անտարբեր։

Axchik: Սարսռում եմ Սարսռում եմ Հալվող-հալվող քո հպումից Ու պաղ քամուց, Եվ այն մտքից, Որ կարող եմ քեզ կորցնել… Թրթռում եմ Բաց աչքերով խարխափումից, Փակ թշնամուց Եվ այն մտքից, Որ կարող եմ շատ շոյելուց Թռչնակի պես քեզ մեռցնել…. Դողդողում եմ Որդուս վրա, Եվ քո սիրո, Բախտի վրա իմ ժողովրդի…. Թփրտում եմ Սրտի նման…

Axchik: Խանդում եմ Ես խանդու՞մ եմ : Անկեղծ ասած ,թե ամոթ չէ, Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ Այդ ահավոր խանդ կոչվածը. Իմ մեջ , գուցե,բնությունից Ինչ- որ բան ` անտեսված է, Ուրիշ մի բան` տնտեսված է: Ընդհամենը գիտեմ լոկ այն, Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ Հավանաբար և խանդում են. Բարկանում եմ – ոչ տևական, Քմծիծաղում - անբնական, Եվ … եղածը ես քանդում եմ: Մեր խորտակված սերը վկա…

Axchik: Ձեռքերը նեղուց Մեր ձեռքերը միացան, Միայն երկու ձեռքերը: Եվ մեր ձեռքերը կարծես Ձեռքեր չէին Այլ…նեղուց: Ու խառնվեցինք մենք իրար, Որպես երկու մոտիկ ծով, Որ անջատված են վաղուց:

Axchik: Մեզանից մեկը Մեզանից մեկը, անշուշտ , այստեղ չէ, Մեզանից մեկը` Կամ ես, կամ թե դու: Թե դու չես այստեղ` Ապա ինչպես է, Որ ինձ հետ ես միշտ` Իմ սենյակի մեջ, Իմ մատների տակ, Իմ լեզվի վրա: Թե ես չեմ այստեղ, Ապա ինչպես է, Որ ես հետդ չեմ` Քո սենյակի մեջ, Քո մատների տակ, Քո լեզվի վրա: Ճիշտ այն է գուցե, Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում. Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես, Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ: Այսպես գալիս ենք մենք դեպի իրար, Դու` ինձ մոտ, Ես` քեզ Եվ ... մենք չենք հանդիպում ...այս քանի տարի:

Axchik: Անցած Սերերը -Իմ սերե՞րն անցած... Նախ ` նորից ասեմ, Որ սերը չունի շարունակություն, Այլ միայն սկիզբ, Որ չի կրկնվում, Ինչպես...ծննդյան եզակի օրը; Եվ հետո...հետո` Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել ` Երբեք ավելին չենք ունենալու, Ինչպես չի լինում ... ավելորդ ատամ: Սիրո համեմատ Թիվն ատամների շա՞տ ես համարում: Բայց մի մոռացի , որ ես, ճիշտն ասած. Դեռ չեմ բաժանվել ոչ մի սիրածից. Իրենք են փոխել անուններն իրենց, Կերպարանքն իրենց, Իրենց հասակը, Իրենց տարիքը, Սակայն ոչ իրենց: Եվ ինչ փոխել են ` իրենք են փոխել, Իրենք , ոչ թե ես, - Այս մի մոռացիր: Եվ զուր մի հարցրու, Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը: Մի հարցրու: Սերերը , սեր իմ, Եթե մինչև իսկ անհավասար են` Անհավասար են , ինչպես ...մատները . Ո՞ր մատդ կտրես` Պիտի շատ ցավի կամ պակաս ավի: Էլ ի՞նչ ամենա... Ախ այս ամենա -ն... Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան, Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես, Թե դժբախտության մեր զգացումը Գալիս է հենց այդ ... այդ ամենա –ից. Անծանոթ է դա ոչ միայն բույսին, Այլև կենդանուն, Ապուշին նաև, Եվ սրանք իրենց... դժբախտ չեն զգում... Ամենա չկա: Վատ ու լավ կա լոկ: Ու եթե սեր է` Էլ ի՞նչ վատ ,ինչպե՞ս , Ու եթե սեր է ` Էլ ի՞նչ ամենա... -Իսկ անցած սերերն , ինչ է , չեն մեռնում? Իսկ եթե նույնիսկ , աստված չարասցե , մեռնում են նրանք, Դարձյալ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ, Ինչպես մեր ...մեռած երեխաները... Ահավոր ցավը չեն վերհիշեցնում: Գրկիր ինձ: Մեղք եմ...



ïîëíàÿ âåðñèÿ ñòðàíèöû