Ôîðóì » ՍԵՐ... » Sirayin banastexcutyunner... » Îòâåòèòü

Sirayin banastexcutyunner...

FASHIONGIRL: Topik@ indznic parunakutyun@ dzeznic!!!

Îòâåòîâ - 195, ñòð: 1 2 3 4 5 All

Axchik: Դու միշտ ինձ համար եղել ես կյանքում, Միշտ, թեկուզ հաճախ ուրիշի տեսքով- Այսօր աղմկոտ այս մեծ քաղաքում, Երեկ` հեռավոր ինչ-որ գյուղակում` Աչքերիդ պես բիլ երկնքի ներքո: Ես հենց քեզ հետ եմ խաղացել «տուն-տուն» Ու դղյակ շինել կավից ու քարից: Քեզնով է լցված մի մեծ մանկություն, Երազներով լի մի պատանություն Եվ ջահելություն մի փոթորկալից: Տասնյակ անուն ես ունեցել կյանքում, Տասնյակ ձևերով կանգնել ես իմ դեմ Եվ միշտ ներշնչել այն սերը մաքուր, Որ և իր տասնյակ էսքիզներն արդեն Քո պատկերով է այսօր ավարտել:

Axchik: Ոչինչ , ոչի՛նչ չի պատահել արտասավոր. Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես` նույն տղան, Միայն` ժպտում են աչքերդ կարծես ցավով, Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ: Ոչինչ , ոչի՛նչ չի կատարվել նկատելի. Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկած մի կույր. Լոկ զգում եմ ես մանրախոս քո մատներից , Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սառն են զգում. Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես. Ամառային նույն արևն է և նո՛ւյն փոշին : Ես զգում եմ` ինչ չգիտես ինքդ էլ գուցե. -Դադարել ես ինձ սիրելուց, Բայց... չես սիրում դեռ ուրիշին:

Axchik: Ու՞ր ես` չկաս, Չէ՞ որ կայիր... Ախ , թե մեկ էլ Մի օր գայիր Ու ժպտայիր Առաջվա պես, Առաջվա պես, Հավատայիր..


Axchik: Քո պատճառով Քո աչքերի, քո աչքերի, քո՛ աչքերի պատճառով Իմ աչքերը, իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվում: Քո մատների,քո մատների,քո՛ մատների պատճառով Իմ մատները, իմ մատները լույս են ուզում խմորել: Քո թևերի,քո թևերի,քո՛ թևերի պատճառով Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երևում: Քո ծիծաղի, քո ծիծաղի, քո՛ ծիծաղի պատճառով Իմ ծիծաղը,իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել: Քո քայլվածքի, քո քայլվածքի, քո՛ քայլվածքի պատճառով Լսողությամբ սահմանապահ, սահմանապահ եմ դարձել: Քեզ այս ձևով ունենալու – չունենալու պատճառով Կորցրել եմ ունեցածս` հպարտությունս հաղթողի…

Axchik: ՄԻԱՆԳԱՄԻՑ Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։ Մի՛րգ չի հասնում միանգամից, ուր մնաց թե՝ խելոքանան, Զույգ չեն կազմում միանգամից, ուր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, Ո՛չ այսօրն է անցյալ դաոնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի~ց...

tiko11: Axchik ïèøåò: Axchnake banastexc chi, ay, isk vor du minchev hima Teryani banastexcutyunnere chgiteir, da iskapes vat e. de es ski chem el kardace inch es gre

Axchik: Անցնենք Նաիրի Զարյանին --------------------------------- Գուցե նստած պատշգամբում Թախծում ես դու մեկի մասին, Որ երազում է ուրիշին, Եվ քեզ բնավ չի նկատում: Ես քո դիմաց այրվող մի հուր, Չես նկատում , այրվում եմ զուր, Մեկն էլ գուցե ինձ է փարվում Իր իղձերում, իր աշխարհում: Դու ուրիշի, ես՝ քո դիմաց Դողում ենք լուռ, այրվում անվերջ ՈՒ մոխրանում մեր չսիրած , Մեզ չսիրող թևերի մեջ:

Axchik: Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում, Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում: Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին, Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում: Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս, Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում: Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից, Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում: Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:

Axchik: Եղիշե Չարենց Լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի, Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի պես աղջիկ... Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում, Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի իմ հոգու հեռուն... Լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի, Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի պես աղջիկ..

LILIA: Axchik JAN HOGEVOR HANGIST EM ZGUM ERB KARDUMEM BANASTEXCUTYUNNER@ APRES

Axchik: Խնդրեմ, բայց պետք է շնորհակալ լինենք մեծ բանաստեղծներին:

Axchik: ԿԳԱՄ Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա: Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա: Եթե մինչև անգամ հազար սարի ետև Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ Անակնկալ դարձիս իրողությամբ— Քո տան ու քո հոգու տարողությամբ, Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, Արտասուքից խաշված դեմքիդ վրա: Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: Գետնի տակից կգամ, Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, Կգամ ու թափ կտամ Հարդագողի փոշին շեմքիդ վրա: ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Axchik: ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ Փնտրում ես դու ինչ-որ հանցանք, Հեգնում ես ինձ ու չես ներում, Բայց կա ինչ-որ մի կարեկցանք Քո հեգնական ժպիտներում: Հեգնում ես ինձ ու նախատում, Բորբոքում ես կռիվ ու վեճ, Բայց կա ինչ-որ մի քաղցրություն Քո դառնագին խոսքերի մեջ: Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում, Նայում ես ինձ այնպես մռայլ, Բայց կա ինչ-որ քնքշություն Քո անողոք դեմքի վրա: Հաճախ այնպես խայթում ես դու, Սրտիս այնպես վիշտ ես բերում, Բայց կա ինչ-որ մտերմություն Քո այդ օտար հայացքներում: Մերթ փարվում ես ինձ հովի պես, Մերթ հողմի պես ինձ չարչարում, Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես, Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում: ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Axchik: Դու չլինեիր այդքան անթերի, Ես չլինեի այսպես ավերակ... Դու չուշանայիր, ես չշտապեի, Եվ աշխարհ գայինք միաժամանակ: Եվ այն ժամանակ թող հանդիպեինք, Եվ ի՞նչ կլիներ, տես, այն ժամանակ... ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

guest: bravo

Axchik: http://www.youtube.com/watch?v=AC7woVjDMF4&feature=related

Axchik: http://www.youtube.com/watch?v=5LSGqMbXaPI&feature=related

otaruhi: Axchik jan ches patkeracni te inchkan mets hogekan bavararvatsutjun staca ham hishoxutjunner...ham el hogis lcvec... poezian im tujl koxmn e

Axchik: Inch lav e, mi lav banov el karoxaca mardkanc uraxutyan paher patjharel.

LILIA: Axchik JAN ERB HERU ES GTNVUM AMEN INCHIC,,,AMEN POQR BANEL MEC URAXUTYUNNE TALIS

Axchik: Մենք իրար ձեռք չսեղմեցինք Եվ չասեցինք իրար անուն, Լոկ ժպտացիր դու գեղեցիկ, Ես հայացքով ողջունեցի, Ե՞րբ են այդպես ծանոթանում: Մենք իրար ձեռք չսեղմեցինք, Բայց ծանոթ ենք իրար արդեն, Դու իմ երազն ես գեղեցիկ, Որ իմ ձեռքով ստեղծեցի, Բայց չեմ կարող ձեռքով քանդել: Վաղուց արդեն ծանոթ անուն Ու սիրելի դեմք ես դարձել, Որ վայելքներ է խոստանում, Աչքով կանչում, ձեռքով վանում, Ուզում է ինձ քաղցր տանջել: Ես ուրիշին եմ պատկանում, Դրա համար օտար եմ քեզ, Դրա համար ես ինձ վանում, Այդ է գոնե խոստովանում Հայացքը քո պարզ ու անկեղծ... …Ծանոթներ ենք ապօրինի, Չսեղմեցինք մենք իրար ձեռք, Բայց ե՛կ, այսօր մի վարանի, Սեղմենք իրար մի գրկի մեջ, Ծանոթանանք այսօր նորից Օրինաբա՜ր, ապօրինի՜…

Axchik: Օ՜, թե իրավ են փոխում սրտերը, Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով, Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը, Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով: Կամ ծիածանվի քնարս անպես, Որ տակից անցնես ու առնաս տղա, Որ անհետ չքվի սերս աղեկեզ, Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...

Axchik: Ես կուզեի քեզ հետ կիսել Վերջին պատառն իմ հացի, Ես կուզեի քեզ հետ կիսել Վերջին արցունքն իմ լացի: Ես կուզեի քեզ հետ կիսել Սրտիս բեկորը վերջին, Ես կուզեի քո գրկի մեջ Մթներ իմ օրը վերջին… Ես կուզեի՝ ինչ որ ունեմ Իբրև նվեր տայի քեզ, Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ Եթե հանկարծ դու չուզես: Համո Սահյան

Axchik: Ծիծաղախիտ Վանայ Ծովի Փոքրիկ գիւղից առափնեայ, Ծովն է մտնում գաղտագողի Ամէն գիշեր մի տղայ: Ծովն է մտնում առանց նաւակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում, լող է տալի Դէպի կղզին դիմացի: Խաւար կղզուց պարզ ու պայծառ Մի լոյս կանչում էր նրան, Մի վառ փարոս նրա համար, Չմոլորի իր ճամբան: Սիրուն Թամարն ամէն գիշեր Այնտեղ կրակ է անում, Եւ սպասում է անհամբեր Այնտեղ՝ մօտիկ դարանում: Բայց մի անգամ չարկամ մարդիկ Նրանց գաղտնիքն իմացան, Լոյսը հանգցրին սեւ ու սաստիկ Մի մութ գիշեր դիւական: Մոլորուեցաւ խաւար ծովում Լողորդ տղան սիրահար, Ու բերում է հողմը, բերո՜ւմ Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...» Առաւօտեան ծովը ծփաց, Ափը ձգեց մի դիակ, Նրա շուրթին, պաղ, կարկամած, Ասես մեռած ժամանակ Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...» Այն օրուանից սրա համար Կղզին կոչուեց Ախթամար: Յովհաննէս Թումանեան

Axchik: Լուսամփոփը հանկարծ շոշաց Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Ծառը խշշաց, ճյուղը դողաց, Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Առուն փախավ խոխոջալով, Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Ծածկվեց լուսնյակն ամպի շալով Եվ ես հանկարծ քեզ հիշեցի: Դու ինչու՞ ես լցվել այդպես Աշխարհով մեկ, Դու ինչու՞ ես այդպես անհուն Ու անեզերք: Մարո Մարգարյան 1957

Axchik: Vor pokr ei, hayrs mi barak girk er berel, Axtamar banastexcutyunn er menak, sirun nkarnerov, vay, enkan ei sirum kardal et girke, gisher-cerek dzerkis er. Lav husher artnacan mejs.

LILIA:

Naro: Ես մենակ եմ այս գիշերշ Քեզ եմ անւերջ երազում, Ինձ թվում է այս գիշեր Դու... մի գաղտնի պարտեզում... Ու կասկածներն իմ սրտին Վերք են դառնում ու վառվում, Արդյոք իրավ, իմ անգին, Ինձ դավում ես դու հեռվում... Ախ, հովն հանկարծ լուր բերեր, Թե քնած ես դու մենակ, Որ բարձս գեթ այս գիշեր Քար չթվար գլխիս տակ...

Naro: Երազիս մեջ այրում էիր Նամակներս քեզ գրած, Ախ, նրանց մեջ՛ թե բանայիր, Իմ սիրտը կար, իմ սիրած: Երազիս մեջ կարդում էիր Դու մի նամակն ուրիշի, Կրծքիդ սեղմում, ծովը սուզվում Քո նոր սիրո մշուշի: Երազիս մեջ գնում էիք Դուք ձեր սիրո աստղի տակ, Ընկած էի ես ձեր ճամփին, Որպես այրված մի նավակ... Շիրազ

FASHIONGIRL: Nar jan apres!!!kardalov shat mec bavakanutyun staca! es pahin shaaaaaaat ei zgum es banastexcutyunneri kariq@!!!!!

LILIA: FASHIONGIRL JAN ELI KOTRVECIR?

FASHIONGIRL: che ha,indz <kotrel@> shat djvara!!!! es indz ujex mard em hamarum! amen inch OK a Lil jan!!!!!

LILIA: UREMN LAVA VOR OK E

tiko11: Fagi achkis ser@ qez tarela

FASHIONGIRL: Tarelel a,berelela Tiko jan...

tiko11: chei mtacum vor etqan shut kberi

FASHIONGIRL: esel chei mtacum gites???? mtacum ei te ...L-@ im kyanqi arajin u verjin serna lol che ha... uje vsyo! siruc miayn husher mnacin...

tiko11: es gitem du karas chases,,minchev du grum es es gitem inch es gre,,,hl@ du asa exela vabshe inq@ te che et asa nor en

FASHIONGIRL: tiko11 пишет: exela vabshe inq@ te che exela,hima el chka!!!!! mard ov arjani chi im sirun,inq@ chi kara el lini im srti tirakal@! es vor hiastapvum em,navsegda!!!!!!

tiko11: ete liner hima el klner eli



ïîëíàÿ âåðñèÿ ñòðàíèöû